Սուրբ Պետրոս տաճարում Կիրակնօրյա ավանդական քարոզչության ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկն ասել է, որ ներգաղթողների հանդեպ հանցագործությունները վիրավորում են մարդկությանը: Նա կոչ է արել աղոթել այն ներգաղթյալների համար, որոնք խորտակվել կամ սպանվել են Եվրոպա մտնելու փորձերի ժամանակ:
«Նախ եւ առաջ միանում եմ Ավստրիայի բոլոր եկեղեցիներին, որոնք աղոթում են 71 ներգաղթյալի, այդ թվում 4 երեխայի մահվան համար, որոնց հայտնաբերել են Բուդապեշտ-Վիեննա ավտոմայրուղում»,-ասել է Հռոմի Պապը:
Նա, սակայն, հիշեցրել է հավաքված հավատացյալներին, որ Մերձավոր Արեւելքում հետապնդում եւ ահաբեկում են քրիստոնյաներին: