211652_close_icon
views-count106059 դիտում article-date 22:06 08-01-2022

Երևանում պարեկները Երևանյան լճի մոտ իրականացրել են «Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիան. 40-ամյա ավտոառևանգողին էլ ապացուցեցին, թե ում օրն է 40 օր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 7-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, տաք հետքերով բացահայտել են ավտոմեքենայի առևանգման դեպք:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Սերոբ Հ.-ն, ով հայտնել է, որ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից անհայտ անձը փախցրել է իր կողմից վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենան:
 
Մինչ դեպքի վայր ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, կատարվածի մասին զրուցում էին տուժածի հետ, Երևանում պարեկները ժամը 18:30-ի սահմաններում, Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում նկատում են նշված ավտոմեքենան և տեղում պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ իրականացվում է «Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիա:
 
Նշված ավտոմեքենան առևանգելու կասկածանքով Մասիսի ոստիկանություն է բերման ենթարկվում Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Դավիթ Տերտերյանը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի, կցագրված է եղել Սերոբ Հ.-ին, ավտոմեքենան էլ հաշվառված է «Սիգմա» տաքսի ծառայության հաշվեկշռում:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր