211652_close_icon
views-count33506 դիտում article-date 20:06 08-01-2022

Մահացել է «Նոկաուտների արքաների» մրցաշարում վնասվածք ստացած Արեստ Սահակյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը։ Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում տեղի ունեցած «Նոկաուտների արքաների» մրցաշարում։

Գլխուղեղի վնասվածքից հետո Արեստ Սահակյանը հայտնվել էր երրորդ աստիճանի կոմայում։

Մարզիկի մահվան մասին Ինստագրամում հայտնել է նրա քույրը։ Վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանում, հայտնում է Sport.News.am-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր