Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ այցելել է Աղձքում հայոց արքաների դամբարան
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ այսօր՝ հուլիսի 5-ին, այցելել է Արագածոտնի մարզի Աղձք (Ձորափ) գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան:
«Պատմաճարտարապետական այս համալիր հանրապետականների այցը այս տարի համընկել է ՀՀ պետական նշանակալի տոներից մեկի` Սահմանադրության օրվա հետ և խորհրդանշում է քաղաքական ուժի անվերապահ հավատարմությունը պետականությանն ու Մայր օրենքի տառին և ոգուն»,- այս առնչությամբ, Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ ՀՀԿ-ականները տարիներ շարունակ խորհրդանշական ուխտագնացություն են կատարում Աղձք։