211652_close_icon
views-count9277 դիտում article-date 17:34 05-01-2022

Ալմաթիում ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները

Tert.am-ը գրում է. Ալմաթիում ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները։ Այս մասին հունվարի 5-ին խանութների սեփականատերերն ու աշխատակիցները հայտնել են սոցիալական ցանցերում։

Ինչպես գրում է iz.ru-ն, հունվարի 5-ին քաղաքի զենքի խանութներից մեկը փակվել է: Նշվել է, որ անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացել են շենքից՝ նկատելով ցուցարարների բազմությունը։

«Այս պահին հարձակում է տեղի ունենում»,- Instagram-ում հայտնել են խանութի աշխատակիցները։

Այսօր ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։

Ղազախստանի ամբողջ տարածքում անջատվել է ինտերնետը։ Ալմաթիում հրդեհվել է նախագահի նստավայրը,  այրվում են քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Նմանատիպ նյութեր