Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան. շենքում հրդեհ է բռնկվել. Նուր Սուլթան քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
                        Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք։ Հավաքվածները զինված են փայտերով ու վահաններով։
Ականատեսները TACC-ին հաստատել են, որ այսօր ցուցարարները փորձել են գրոհել Ալմաթիի քաղաքապետարանի շենքը։
Հաղորդվում է նաև, որ հրդեհ է սկսվել Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքում, որտեղ ներխուժել են ցուցարարները։
Ալմաթիի բուժհիմնարկներ է դիմել 190 մարդ՝ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով:
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ալմաթիից հետո արտակարգ դրություն է մտցրել Նուր Սուլթանում: Բացի այդ, Նուր Սուլթան քաղաքում արտակարգ դրության ընթացքում կգործի պարետային ժամ՝ 23:00-ից մինչև 7:00-ն: