24104 դիտում
14:00 05-01-2022
Հատուկ տեխնիկա, վահաններով և շներով հատուկջոկատայիններ. ինչ է կատարվում Ալմաթիի փողոցներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Ալմաթիում անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ օրը: Տոլե բի և Բայտուրսինով փողոցների խաչմերուկում կարելի է տեսնել հատուկ տեխնիկա, վահաններով և շներով հատուկջոկատայինների։ NUR.KZ-ի թղթակիցն այցելել է դեպքի վայր։
Ոստիկանության աշխատակիցները հատուկ տեխնիկայով փակել են ճանապարհը։ Տեսանելի են հրշեջ մեքենաներն ու ռազմական բեռնատարները։
Ավելի վաղ ավտոմեքենաների սեփականատերերին խորհուրդ է տրվել իրենց երթուղիներն այնպես ծրագրել, որ շրջանցեն Թոլե բի փողոցը, Ռայյմբեկ և Աբայի պողոտաները, ինչպես նաև քաղաքի կենտրոնը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։
Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3608 դիտում
22:52 26-08-2019
Տարօրինակ միջադեպ ԱԺ-ում. շներով ռումբ են փնտրե՞լ. ArmDay.am
1165 դիտում
11:31 16-05-2024
Ոստիկանները՝ վահաններով ու մահակներով, շղթա են կազմել կառավարության շենքի շուրջ
1712 դիտում
15:22 15-10-2014
ԱՄՆ-ում Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար ստեղծում են «բժշկական հատուկջոկատայիններ»
Այս բաժնից
1318 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1183 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1246 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա