Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանի մոտ, բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Մյասնիկյան  պողոտայում՝  «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են  Նարեկ Հարթենյանի վարած   Mercedes daimler Benz E 190  մակնիշի 35 VM 972 համարանիշի և Անդրանիկ Սեթունյանի վարած Nissan Tiida  մակնիշի  35 ՍR 572 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը  կողաշրջվել է:
 Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ հետաքննիչ Գուրգեն Մաթևոսյանը, ում կոմից փաստի առթիվ նյութեր ն նախապատրաստվում:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


