211652_close_icon
views-count127585 դիտում article-date 17:26 29-12-2021

Գյումրիում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մոր սպանությունը բացահայտվել է. կասկածյալը խանութի ներսում մանեկենի վրա ցուցադրել է՝ ինչպես է սպանել 63-ամյա կնոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի Մուրադյանի գլխավորությամբ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում գտնվող հագուստի խանութ բերվեց ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերված, աղմկահարույց սպանության գործով ձերբակալված, Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մ-ն։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա խանութի ներսում քննչական խմբին ներկայացրեց՝ ինչպես է մտել ներս, իսկ մանեկենի վրա ցուցադրեց՝ որ դիրքով է 2 անգամ դանակի հարվածով սպանել Գյումրիի բնակիչ՝ 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 28-ին Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցությունները, թե սպանությունը չի բացահայտվի ու կարճ ժամանակ անց այն  կմատնվի մոռացության իսկ հանցագործը կամ հանցագործները  ազատ կշրջեն:

Սպանությունից կարճ ժամանակ անց,  ՀՀ ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի  կարգադրությամբ,  ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և  ՀՀ ոստիկանության  քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ,  Հայաստանի քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչության  քննիչները՝  վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ, ստեղծեցին օպերատիվ-հետախուզական և քննչական  խմբեր ու փորձառու ոստիկաններն  ու քննիչները անցել էին գործի, մի քանի վարկածների ուղղությամբ կատարվել էին աշխատանքներ և,  ի վերջո, ապացուցել էին, թե ում օրն է  40 օր կամ, որ  չբացահայտվող հանցագործություններ չկան:    

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյան), ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյան), ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի և ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների  ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  քննիչների հետ՝ վարչության պետ  Աղասի Իսահակյանի  գլխավորությամբ և  Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հետ, իրականացրել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ ու նախորդ օրը Գյումրիում աղմկահարույց սպանության կասկածանքով Երևան քաղաքից  ոստիկանության Կումայրիի բաժին էին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մ.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա կասկածվում էր Գյումրի քաղաքի բնակիչ,  63-ամյա Անահիտ Իսկանդարյանին  սպանելու և նրա պայուսակն ու բջջային հետախոսը գողանալու մեջ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել էր ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել էր: Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել էր, որ ինքն էր սպանությունը կատարել,  իսկ դրամապանակն ու հեռախոսը այրել էր Գյումրու Երևանյան  խճուղու վերջնամասում, իսկ հանցագործության  գործիք դանակը նետել էր Գյումրի-Երևան ավտոճանապարհին:

Սպանության կակսածանքով ձերբակալված 50-ամյա Գևորգ Մ-ն է​


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի, տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր