211652_close_icon
views-count200556 դիտում article-date 15:00 28-12-2021

Աղմկահարույց սպանություն Գյումրիում. Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մոր դին՝ պարանոցի մասում կտրած հետքով, հայտնաբերել են հագուստի խանութի սրահում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  խումբը՝ վարչության  պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը,  ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազ  Գուրգեն Գրիգորյանը:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ ահազանգը ոստիկանություն փոխանցվել է Գյումրու շտապօգնության  բժիշկների հերթապահ խմբի կողմից, ովքեր ահազանգով ժամանելով, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ գտնվող հագուստի խանութի ներսում,  հայտնաբերել են  կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:

Փաստի առթիվ   Շիրակի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 2-ին մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:

Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ սպանվածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն էր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր