12582 դիտում
14:49 10-04-2014
Վարդան Ղուկասյանի արձագանքը՝ իր կողմից իր դստեր փեսացուի սպանությունը պատվիրելու խոսակցություններին
«Ինչի՞ ես պետք է պատվիրեի իմ դստեր նշանածի սպանությունը: Ինչի՞, աղջիկ ուզելու համար մարդ են սպանու՞մ»,-այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով այն խոսակցություններին, թե ինքն է պատվիրել դստեր փեսացուի սպանությունը:
«Եթե մեկը եկել, մյուսից աղջիկ է ուզել, ինչի՞ պետք է սպանի: Հոգեկան հիվանդ ե՞ս, ի՞նչ ես: Եթե համաձայնվել ես, հետո աղջիկ ուզելու համար մարդ են սպանու՞մ: Դրանք սատանա են: Ասում են՝ մարդուն պետք է իր խոսքով, գործով ճանաչես: Եթե ես չուզենայի, կասեի՝ գնա: Ինչի՞ պետք է սպանեի: Սեղանն ինչի՞ պետք է սարքեի եւ այլն եւ այլն: Այդ տղան ի՞նչ քաշ ուներ, որ ինձ խանգարեր: Ինձ միայն պետք էր մի հատ թարս նայել. ասեի՝ գնացեք ու վերջ: Դա տրամաբանությունից դուրս է»,- արձագանքեց Վարդան Ղուկասյանը:
Հարցին, թե հավատացա՞ծ է, որ սպանությունը Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանն է կատարել, ասաց. «Դատարանը ո՞նց կարող է բռնի եւ 15 տարվա ազատազրկման դատապարտի անմեղ մարդու, այն էլ այդ ձեւի «կլյաուզնիկ» մարդկանց: Բայց, որ ինքը մենակ չի, դրանում էլ եմ համոզված»:
Վ. Ղուկասյանը նաեւ նշեց, որ իր աղջիկը Հարություն Սարգսյանի հետ մինչեւ 8-րդ դասարանում է սովորել եւ ինքը այդ տղային ոչ բարեւ է տվել, ոչ էլ բառ են փոխանակել. «Իմ աղջիկներն այդպիսին են, եւ դա բոլորը գիտեն: Նմանատիպ խոսակցությունները աբսուրդ են»:
Նմանատիպ նյութեր
2316 դիտում
17:38 10-03-2014
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով մեղադրյալը 20 օր է՝ հացադուլի մեջ է
3934 դիտում
15:03 18-03-2014
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտյալը 33 օր անց դադարեցրել է հացադուլը