211652_close_icon
views-count48515 դիտում article-date 22:13 28-12-2021

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. թիկունքի, որովայնի, կրծքավանդակի մի քանի աստիճան ջերմային այրվածք ստացած կինը Այրվածքաբանական կենտրոնում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 01։25-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի, որովայնի, կրծքավանդակի, շեքի, վերին և ստորին վերջույթների շրջանի, վերին շնչուղիների 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշումով Այրվածքաբանական կենտրոն  է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 81-ամյա Լենա Մ-ն է։

Վերջինս այրվածքներ ստացել է իր տանը 3 կիլոգրամանոց գազաբալոնի գազօջախից առաջացած բոցից, ինչի հետևանքով այրվել է տարեց կնոջ հագուստը, ու նա այրվածնքեր է ստացել։ Իսկ հրդեհը մարվել է իր իսկ կողմից։ 

Նույն օրը, ժամը 09։40-ի սահմաններում Այրվածքաբանական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Լենա Մ-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր