211652_close_icon
views-count131695 դիտում article-date 10:31 23-12-2023

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. 1.5-ամյա երեխան «պարանոցի և կրծքավանդակի 1-ին և 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պարանոցի և կրծքավանդակի 1-ին և 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Արամ Գ-ն է, ով նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում իրենց տանը՝ սեղանին դրված եռացրած թեյի բաժակը պատահաբար իր վրա է թափել, ինչի հետևանքով այրվածք է ստացել:
 
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր