211652_close_icon
views-count1086 դիտում article-date 13:12 28-12-2021

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը, գրում է Tert.am-ը։

Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Գորիսի քաղաքապետին։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ըստ մեղադրանքի համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստել, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք է տրվել։