211652_close_icon
views-count1431 դիտում article-date 13:22 05-08-2021

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ, դատարանը մերժեց մեր բողոքը, կներկայացնենք վճռաբեկ բողոք․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Վերաքնիչ քրեական դատարանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը, որով պահանջում էինք վերացնել Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրան անհապաղ ազատ արձակել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Գրում է Tert.am-ը։

«Ժպիտով ենք վերաբերվում այս իրողությանը, որովհետև իրականում մենք չենք պարտվել, պարտվել է դատավոր Մնացական Հարությունյանը, և ես ևս մեկ անգամ ընդգծեմ՝ Առուշ Առուշանյանը, միևնույն է, գտնվելու է ազատության մեջ։ Դատավոր Հարությունյանը երբեք չի լինի Ազարյան, Մխիթար Պապոյան, Արշակ Վարդանյան, Սերգեյ Մարաբյան»,-ասաց նա՝ ընդգծելով, թե կշարունակեն սպառել ներպետական ատյանները։

«Մենք կներկայացնենք վճռաբեկ բողոք այս դատական ակտի դեմ, Վճռաբեկ դատարանից նույնպես որևէ հույս չունենք։ Կսպառենք նաև Վճռաբեկ դատարան դիմելու ընթացակարգը, որից հետո միանշանակ դիմելու ենք Եվրոպական դատարան, որովհետև կալանավորման այս որոշումները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ»,-ասաց փաստաբանը։

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր