45476 դիտում
10:26 28-12-2021
Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն, ով կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով:
Այդ օրը 31-ամյա բնակչուհին հայտնել է, որ հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել սեռական բնույթի ոտնձգություններ, ինչից հետո երեխան այս պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ Արարատի մարզի 8-ամյա աղջնակը իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է մի քանի անգամ:
Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39625 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է