211652_close_icon
views-count43197 դիտում article-date 13:13 10-07-2020

Արտակարգ դեպք Երևանում. իրանցի 35-ամյա քաղաքացին ձերբակալվել է, ով կասկածվում է «ԱՌԱ» հոսթելում 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երևանում հայտնի «ԱՌԱ» հոսթելից ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին, և պարզվել է, որ նա նշված հոսթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի և 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր