211652_close_icon
views-count1636 դիտում article-date 23:34 24-12-2021

Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողն է. Կառլո Անչելոտի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային:
 
«Կարծում եմ, որ ներկա պահին աշխարհի լավագույն հարձակվողն է, քանի որ հիմա նա շատ է գոլ խփում և դա անում է պարբերաբար:
 
Նա նույնքան գոլ է խփել, որքան՝ Ռոնալդուն կամ Հոլանդը:
 
Բենզեման խաղի ելքը վճռող խաղացող է: «Ատլետիկի» դեմ խաղում մենք դա նորից տեսանք. նա կարճ ժամանակահատվածում երկու անգամ աչքի ընկավ: Նա ֆանտաստիկ մարզավիճակում է», ասել է իտալացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր