211652_close_icon
views-count1084 դիտում article-date 13:31 06-10-2014

Բենզեման Իսպանիայի առաջնության լավագույն հարձակվողն է. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո գովաբանել է իր խաղընկեր Քարիմ Բենզեմային: Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Ռեալ»-ը մրցակցին հաղթեց 5:0 հաշվով: Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի, իսկ Բենզեման՝ դուբլի հեղինակ: «Ես շատ ուրախ եմ Քարիմի համար: Նա Իսպանիայի առաջնության լավագույն հարձակվողն է: Նրան հաճախակի են քննադատում, սակայն քնադատությունները համարվում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայի մի մասը: Ամբողջ թիմը հիանալի խաղաց: Զգացվում է, որ մենք հանդիպումից հանդիպում բարելավում ենք մեր խաղը»,- ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր