211652_close_icon
views-count95978 դիտում article-date 17:33 23-12-2021

Դանիել Իոաննիսյանն ու 4 պարեկներ «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են 32-ամյա երիտասարդի ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Օհան Հարությունյանը, Ալբերտ Պետրոսյանը, Արթուր Մխոյաննն ու Արկադի Գրիգորյանը ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են նրանց ու հայտնել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ինքնասպան լինել։ 

Պարեկները, մոտենալով նշված վայրին, բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով միանալով պարեկներին՝ կարողացել է համոզել քաղաքացուն, ով այնուհետև պարեկների օգնությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխվել է անվտանգ վայր, որից հետո ուղևորվել են ոստիկանության կենտրոնական բաժին։

Փաստի առթիվ նույն բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ՝ 32-ամյա ​ Վաղարշակ Ա-ն է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր