71387 դիտում
09:48 10-09-2016
Ճանապարհային ոստիկանը աշխատանքից տուն վերադառնալիս Հաղթանակ կամրջի վրա կանխել է 28-ամյա երիտասարդի ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչ Արտյոմ Մարտիրոսյանը աշխատանքից տուն գնալիս նկատում է, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մարտիրոսյանը մեքենան կայանում է կամրջի վրա և մոտենում այդ քաղաքացուն։ Այդ ժամանանկ արդեն մի քանի ավտոմեքենաներ էլ են կանգնում, և մինչ վարորդները կհետաքրքրվեին՝ ով է կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացին, Ա. Մարտիրոսյանը մոտ 10 րոպե խոսում է նրա հետ, ինչից հետո կարողանում է համոզել, որպեսզի քաղաքացին չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո իր մեքենայով նրան տեղափոխում է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Ավագիմյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Մ.-ն է, ով ինչ-որ սոցիալական խնդիրներ է ունեցել։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
97190 դիտում
17:33 23-12-2021
Դանիել Իոաննիսյանն ու 4 պարեկներ «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են 32-ամյա երիտասարդի ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ