Կառավարությունը 128,4 մլն դրամ հատկացրեց մի շարք հուշարձնների ամրակայման, նորոգման և պեղումների համար
Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեում. Նխագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 128,439.6 հազար դրամ ուղղել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար անհրաժեշտ պեղումների իրականացման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման, Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման գծով ծախսերին, ինչպես նաև 17,500.0 հազար դրամ գումարն ուղղվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Նախագծով մասնավորապես նախատեսվում է.
.jpg)
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք մեր պատմամշակութային ժառանգության ամբողջ սպեկտրը չէ, որ պատշաճ կարողանում ենք մատուցել զբոսաշրջային բիզնեսին ու մեր հանրությանը:
«Արենի գարանձավից գտածոն իհարկե, հյամաշխրհային պատմության համար բացառիկ գտածո է, եւ այն բացառիկ ուշադրության պետք է արժանան: Այստեղ էլ մատուցելու խնդիր ունենք: Ամենակարեւորը, այս ծրագիրը պետք է լինի շարունակական»,-ասաց նա: