Կառավարությունը գումար հատկացրեց Օձունի դպրոցի տանիքի նորոգման համար
Մարտի 24-25-ի ուժգին քամիների պատճառով Լոռու մարզի Օձունի N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կառավարությունը գումար կփոխանցի:
Կառավարությունն այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով՝ որոշեց պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին 3,5 միլիոն դրամ փոխանցել դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների համար:
Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ այդ գումարի հատկացումը հրատապ է, քանի որ տանիքի բացակայության պայմաններում անձրևներից վնասվում են նաև մասնաշենքի պատերը և հատակը, որոնք հետագայում վերանորոգելու համար կպահանջվի մի քանի անգամ ավելի շատ գումար: