1423 դիտում
22:38 21-12-2021
Արցախի պետական նախարարն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 21-ին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այցելել է ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ և հանդիպել անձնակազմի հետ:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, հանդիպման առիթը աշխատակիցների մտահոգություններն էին՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստման և, ընդհանրապես, կարանտինի գործող պայմանների ու դրանց պահպանման հետ: Պետական նախարարը տեղեկացրել է, որ կարանտինի պայմանների մեղմացման հարցը, հաշվի առնելով հատկապես համավարակի լարվածության առկա նվազումը, լրացուցիչ քննարկումների փուլ է անցնում, և առաջիկայում նոր որոշում կկայացվի:
«Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է, որ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցները և զարգացած բազմաթիվ երկրների փորձը՝ անհրաժեշտ է լուրջ բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ ինքնակամ անցնեն պատվաստման ամբողջական կուրսը և փրկեն կյանքեր: Պետական նախարարը կարևորել է յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու հանրային բարձր գիտակցությունը՝ կարանտինի պայմաններում կառավարության կողմից սահմանված սահմանափակումներին խստորեն հետևելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ առողջապահության նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես հանդես են եկել ելույթներով ու պատասխանել հարցերին՝ ընդգծելով հանրային առողջության պահպանման գործում բուժաշխատողների ոչ միայն մասնագիտական, այլ նաև իրազեկման կարևոր դերակատարությունը:
Արտակ Բեգլարյանը և Միքայել Հայրիյանը կենտրոնի անձնակազմի հետ քննարկել են նաև ծննդատան շենքային ու նյութական ապահովվածությանն առնչվող որոշ հարցեր՝ տեղեկացնելով, որ անձնակազմը կյանք պարգևելու իր առաքելությունը շուտով իրականացնելու է լայն հնարավորություններով ժամանակակից ծննդատան նոր շենքում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN