ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն. լուսանկարներ
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն:
Նախարարը շնորհավորել է մայրացած, մայրացող և ստացիոնար բուժօգնություն ստացող բոլոր կանանց, օգտվելով հանդիպման հնարավորությունից Հարություն Քուշկյանը հետաքրքվել է կենտրոնում մատուցվող բուժօգնության որակից և մատչելիությունից, ինչպես նաև Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի արդյունավետությունից: Կանայք իրենց գոհունակությունն են հայտնել նախարարին ինչպես ստացած բուժօգնության, այնպես էլ նման անակնկալի համար: