4412 դիտում
23:03 25-06-2018
Օձեր են հայտնաբերվել բնակելի տան բակում, գրադարանում և «Մոր և մանկան առողջության պահպանման գիտական կենտրոն»-ի լաբորատորիայում
Հունիսի 25-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 25-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասում՝ մշակույթի տան գրադարանում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ցոլակ Խաչատրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող մշակույթի տան գրադարանում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ (մոտ 90 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 25-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նմանատիպ նյութեր
4688 դիտում
22:08 21-12-2020
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ը կմիանա գործադուլին
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը