42730 դիտում
15:26 21-12-2021
Արտակարգ դեպք Երևանում. իրանական համարանիշներով Mercedes-ը միսկոմբինատի մոտ կոտրել է գազատար խողովակները. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ»-ի Երևանի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10–ի սահմաններում իրանական համարանիշներով Mercedes բեռնատարը Արին Բերդի փողոցում՝ միսկոմբինատի հարևանությամբ գտնվող 3-րդ նրբանցքում բախվել է գազատար խողովակներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորութամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Մհեր Միրաքյանն ու Նաիրի Ստեփանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն նշված վայրում, որ փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Էրեբունու մասնաճյուղի աշխատակիցները կատարեն վթարված հատվածում վերականգնողական աշխատանքներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+