211652_close_icon
views-count1371 դիտում article-date 19:45 16-12-2021

Չավին չի ցանկանում Պոգբային տեսնել «Բարսելոնայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, մեծ հավանականությամբ, չի տեափոխվի «Բարսելոնա»:
 
Չնայած ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան հավանական տեղափոխության հարցը քննարկել է կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտայի հետ, սակայն տրանսֆերին կարող են խանգարել մի շարք հանգամանքներ:
 
Առաջին հերթին, Պոգբայի աշխատավարձի և Ռայոլայի միջնորդավճարի համար ծախսերը «Բարսայի» համար շատ մեծ են: Երկրորդ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի ցանկանում Պոգբայի տեղափոխությունը՝ համարելով, որ ակումբի կիսապաշտպանությունը առավել լավ համալրված օղակն է:

Նմանատիպ նյութեր