Կրիշտիանու Ռոնալդու. Չավին իմ մասին խոսելով ցանկանում է ուշադրություն գրավել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Օսասունայի» հետ խաղից (5:2) հետո մեկնաբանել է «Բարսելոնայի» նախկին խաղացող Չավիի խոսքերը, որը Մեսիին ավելի բարձր էր գնահատել պորտուգալացուց:
«Ես մի խաղացող եմ, որին ամենաշատն են փնտրում Ինտերնետում: Երբ Չավին խոսում է իմ մասին, նա պարզապես ցանկանում է ուշադրություն գրավել:
Չավին նվաճել է ամեն ինչ` բացի «Ոսկե գնդակից»: Ես դրանից 3-ն ունեմ: Այժմ նա խաղում է Կատարում: Չգիտեմ նույնիսկ, շարունակում է այժմ նա խաղալ», ասել է Ռոնալդուն: