Ժերար Պիկե. Ուրախ կլինեինք Պոգբային տեսնել «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդից» իրենց թիմ:
«Շատ քիչ բան գիտեմ «Մանչեսթերում» առկա իրավիճակի և Մոուրինյոյի հետ նրա հարաբերությունների մասին:
Պոգբան շատ լավ խաղացող է: Սակայն այժմ նա հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում:
Շատ ուրախ կլինեինք նրան այստեղ տեսնել: Սակայն նրա ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Եթե ինչ-որ մեկն էլ այս թեմայով կարող է խոսել, ապա դա ակումբն է», ասել է Պիկեն: