211652_close_icon
views-count17161 դիտում article-date 20:51 15-12-2021

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Lada-ն, Opel-ը հայտնվել է բաժանարար գոտու հատվածում, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-11։30-ն ընկած ժամանակահատվածում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում բախվել են Mercedes, Opel և Lada մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի, պարեկ Նորայր Խալաթյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների ինքնությունը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների նեկայացուցիչները։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր