211652_close_icon
views-count1312 դիտում article-date 19:52 15-12-2021

Ալվեշը կարող է մեզ շատ բան տալ. Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության, ինչպես նաև թիմի համար Դանի Ալվեշի կարևորության մասին։

«Ալվեշը կարող է մեզ շատ բան տալ ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման գծում:

Նա կարողանում է տարբերություն մտցնել վերջին փոխանցումով։ Նա ապագայում մեզ մեծ օգնություն կցուցաբերի։

Հոլա՞նդ․․․ այդ լուրերը բոլորը վարկածներ են։ «Բարսելոնան» պետք է զգոն լինի տրանսֆերային շուկայում։ Ճիշտ է, մենք ուժեղացման կարիք ունենք, բայց տեսնենք, թե ինչ կլինի»,- մեջբերում է Չավիին Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր