Դանի Ալվեշը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբը հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեշի ծառայություններով: Ներկայումս անգլիական գրանդը հետևում է բրազիլացու շուրջ կատալոնյան ակումբում ստեղծված իրավիճակին:
Ալվեշի ապագան «Բարսելոնա»-ում շարունակում է մշուշոտ մնալ: Նախկինում ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ չի բացառվում, որ Ալվեշը կարող է հեռանալ թիմից: Իսպանական թիմի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն իր հերթին ասել էր, որ ամեն ինչ կախված կլինի Ալվեշի տրամադրվածությունից և ցուցադրած խաղից:
Բրազիլիայի հավաքականի պաշտպանի պայմանագիրը կատալոնյան թիմի հետ լրաբում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: