211652_close_icon
views-count1717 դիտում article-date 20:40 14-12-2021

«Արսենալը» Օբամեյանգին զրկել է ավագի թևկապից՝ կարգապահության խախտման համար

«Արսենալը» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
 
Գաբոնցի ֆուտբոլիստը կարգապահական խախտման համար զրկվել է ավագի թևկապից: Նա նաև չի մասնակցի ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ խաղին:
 
Ավելի վաղ Օբամեյանգը բաց էր թողել 16-րդ տուրում «Սաութհեմթփոնի» հետ հանդիպումը (3:0):
 
Մենք մեր բոլոր ֆուտբոլիստներից, մասնավորապես՝ մեր ավագից, ակնկալում ենք աշխատանք, համաձայն այն կանոնների և ստանդարտների, որոնք մենք հաստատել և համաձայնեցրել ենք», նշված է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր