«Ինտերը» Իկարդիին զրկեց ավագի թևկապից
«Ինտերը» հայտարարել է, որ հարձակվող Մաուրո Իկարդին այլևս չի հանդիսանում թիմի ավագ:
Իտալական թիմի նոր ավագ է նշանակվել դարպասապահ Սամիր Խանդանովիչը:
«Ինտերն» առայժմ չի հայտնում նման խիստ որոշման դրդապատճառները: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ ակումբը 25-ամյա արգենտինացու հետ չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:
Նախորդ ամիս տեղեկություն տարածվեց, որ Իկարդին շատ մոտ է, որպեսզի երկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ նրա հրաժարագինը պետք է կազմեր մոտ 180 մլն եվրո: