Սպալետին Դե Ռոսիին զրկել է «Ռոմայի» ավագի թևկապից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիին զրկել է ավագի թևկապից: Դե Ռոսին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում` «Պորտուի» հետ պատասխան խաղում (0:3) կոպիտ խաղի համար հեռացվել էր խաղադաշտից:
«Դա Դե Ռոսիի համար բարդ պահ էր, բայց նա ընդունեց այն: Որոշման մասին ես նրան անձամբ եմ ասել, իսկ հետո` ամբողջ թիմին:
Յուրաքանչյուր խաղացող պետք է հատուցի իր սխալների համար», ասել է Սպալետին:
Իտալիայի առաջնության 2-րդ տուրում «Կալյարիի» հետ խաղում (2:2) «Ռոմայի» ավագը Ալեսանդրո Ֆլորենցին էր: