211652_close_icon
views-count124484 դիտում article-date 22:52 13-12-2021

Արտառոց դեպք՝ Երևանում. 32-ամյա տղամարդը Կոմիտասի պողոտայից գողացել էր աղբամանը, նա չհասցրեց միջի պարուկանությունը դատարկել 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով։

Այդ օրը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելիս տեղեկություններ են ստացել, որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի 56 հասցեի դիմաց դրված աղբամանը գողացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների եհտ, տաք հետքերով պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 32-ամյա Ն. Ք-ն, ով աշխատում է որպես տաքսու վարորդ։

Արաբկիրի ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Ն. Ք-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, կատարվածի մասին բացատրություն է տվել, ապա բաց թողնվել։ 

Հայտնաբերվել է գողացված աղբամանը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր