Արտակարգ դեպք՝ Երևանում. Կոմիտասի պողոտայից՝ ժողովրդին հայտնի հարկայինի մոտից, հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված «Mercedes G» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են մեկը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և Արաբկիրի ոստիկանության բաժնի ծառայողները։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի, Երևանի քրեական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Կարապետ Ե.-ն՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափածակող վերք հարցականով» ախտորոշմամբ, իսկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա Կարեն Ե.-ն՝ «գլխի վնասվածք ԳՈւՎ հարցականով, պատռած վերք» ախտորոշմամբ։
Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության ծառայողները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանն ու Հովիկ Մարգարյանը։
Դեպքի վայրը, որը Կոմիտասի պողոտան է՝ ժողովրդին ավելի հայտնի հարկայինից մի քիչ ներքև, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վթարված «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենա, որից մոտ 80 մետր ներքև՝ արագաչափի հարևանությամբ՝ դարձյալ վթարված «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ «յաշիկից» մի քանի մետր դեպի հարկային տանող ճանապարհին հայտնաբերվել է «Opel»-ի շիթ և մեկ այլ ավտոմեքենայի համարանիշ։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված վայրում տեղի է ունեցել վթար, որն այնուհետև վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ «բրասլետ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։