Երևանի քաղաքային տրանսպորտը կաթվածահար է եղել. վարորդները, ի նշան բողոքի, գործադուլ են անում ու պահանջում են հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վաղ առավոտվանից, ի նշան բողոքի, գործադուլ են սկսել Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նրանք հավաքվել են Թևոսյան փողոցի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի ավտոբուսի պարկում և պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները ասում էին. «Միայն հանդիպում քաղաքապետի հետ: Տրանսպորտի վարչության պետի հետ ցանկություն չկա հանդիպելու, քանի որ նա ասում է մի բան, անում՝ այլ բան:
Ուզում ենք այտեղ գա Հայկ Մարությանը և մեր հարցերն ուղղենք նրան ու նրանից էլ ստանանք պատասխաններ»:
Վարորդները հրաժարվեցին այլ բան ասել, պատճառաբանելով, որ նրանք կսկպասեն Երևանի քաղաքապետը ժամանի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի