211652_close_icon
views-count7169 դիտում article-date 11:53 14-02-2019

Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր. վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի․ NEWS.am

Այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ Գրում է [url=https://news.am/arm/news/496265.html?fbclid=IwAR1QuH1m2iPQ3-489QYTFQkJo8b-pvxIrvLruPU-dvFQVTJVi_LOh2jzNnc]NEWS.am[/url]-ը։ Երկու ժամից ավելի մայրաքաղաքի տասնյակ երթուղիներ սպասարկող ավտոբուսների վարորդները հրաժարվում էին գիծ դուրս գալ։ Որոշ ժամանակ անց պարկում հավաքված վարորդների հետ բանակցելու եկան ընկերության տնօրենն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Թարփոշյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին աշխատանքից դուրս գալու դիմում է գրել, որը դեռևս չի հաստատվել։ Նրա խոսքով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի՝ մինչև մրցույթ հայտարարելը։ Վարորդները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց տեղեկություններով քաղաքապետարանն արդեն տնօրենի նոր թեկնածու ունի, որին իրենք դեմ են։ Վարորդները երկար ժամանակ հրաժարվում էին դուրս գալ երթուղի, ի վերջո, Էլբակ Թարփոշյանին հաջողվեց համոզել նրանց սպասարկել բնակիչներին։ «Ինձ մի քանի ժամ տվեք, խոստանում եմ, կգնամ, դիմումս կպատռեմ»,– ասաց նա։ Վարորդները համաձայնեցին երեք ժամ աշխատել, մինչև կպարզվի՝ ինչ որոշում է կայացվել։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ «գործադուլ չի եղել, պարզապես ավտոբուսներն ուշացումով են դուրս եկել երթուղի»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/496265.html?fbclid=IwAR1QuH1m2iPQ3-489QYTFQkJo8b-pvxIrvLruPU-dvFQVTJVi_LOh2jzNnc]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր