ԱՄՆ Լուիզիանա նահանգում խոշոր ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել
ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի քան 1000 մարդ տարհանման կարիք ունի: Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջոն Էդվարդսը արտակարգ իրավիճակ է հայտարարել: Ավելի վաղ նա հայտնել էր 2 զոհի մասին:
Նրա խոսքով՝ մարդկանց տարհանման և փրկության համար հարկավոր են ուղղաթիռներ և մոտորանակներ:
Ըստ օդերևութաբանների՝ տարածաշրջանում անձրևները դեռ կշարունակվեն: