27363 դիտում
15:08 10-12-2021
Երևանում պարեկները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը, ով հայտնել է, որ վերջերս է ազատվել գաղութից և չի ուզում ապրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը;
Ժամը 10:30 –ի սահմաններում պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, պարեկներ Դավիթ Մնացականյանի և Անդրանիկ Երանոսյանի հետ Հալաբյան և Կիևյան փողոցներում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները օպերատիվորեն մոտենալով նշված վայրին, կարողացել են այդ քաղաքացու հետ զրուցել, ինչի արդյունքում էլ նա հրաժարվել է դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա պարեկների օգնությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխվել է անվտանգ վայր, ում էլ ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ ունի սոցիալական խնդիրներ, վերջերս է ազատվել ազատազրկման վայրից ու չի ուզում ապրել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+