Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիներն ու պարեկները կանխել են 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը, ով անցել էր «Հաղթանակի» կամրջի վտանգավոր եզրագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և ՓԾ փրկարար-հոգեբանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը նույն վաշտի պարեկներ Գեղամ Բաբայանն ու Սամվել Հակոբյանը սահմանազատել են, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում չառաջանա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացիներին հաջողվել է պարեկների հետ ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն դուրս բերել անվտանգ վայր, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 36-ամյա Ա. Խաչատուրյանն է:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։