35558 դիտում
13:07 28-09-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. գիշերը փրկարարները, ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների հետ կանխել են Հաղթանակ կամրջից 29-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև փրկարար հոգեբանն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Փրկարարները, ոստիկաններն ու պարեկները, տևական ժամանակ բանակցություններ վարելով այդ տղամարդու հետ, կարողացել են համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, ապա հրշեջ փրկարարներին ու ոստիկաններին միացած մի քանի քաղաքացիների հետ համատեղ կարողացել են կանխել 29-ամյա Թ. Մ-ի ինքնասպանության փորձը։
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+