slot gacor hari ini
slot gacor
Նոր մանրամասներ՝ Մաստարա գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, մահացած տղաները վերջերս էին ազատվել գաղութից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Նոր մանրամասներ՝ Մաստարա գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, մահացած տղաները վերջերս էին ազատվել գաղութից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count20590 դիտում article-date 23:58 09-05-2014
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում այսօր՝ մայիսի 9-ին պարզվել են երեկ՝ մայիսի 8-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում, Մաստարա գյուղի վարչական տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է Գյումրի քաղաքի Սլաբոդկա թաղամասի Տերյան 18 հասցեի բնակիչ 34-ամյա Արա Մրյանը, ով տեղում մահացել է, ուղևորները եղել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էդուարդ Այվազյանը և 29-ամյա Լիլիթ Ղուրշուդյանը, ովքեր նույնպես տեղում մահացել են, իսկ վիրավոր, Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի բնակիչ 37-ամյա Նարինե Տեր-Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Թալինի բժշկական կենտրոն,իսկ այսօր նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Մրյանը 2 ամիս առաջ է ազատ արձակվել գաղութից, ով 2006 թվակնին Գյումրիում Արվեստների ակադեմիայի մոտ գտնվող «Դուետ» սրճարանում կրակոցներ էր արձակել Մայիս Կարապետյանի ուղղությամբ, վերջինս Գյումրու Ճերմակ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Ըստ ֆոտոլրագրողի է. Այվազյանն ու Ա. Մրյանը գաղութում միասին են ազատազրկված եղել և Է. Այվազյանն այցելել է Գյումրի՝ Ա. Մրյանին, իր երկու ծանոթ աղջիկների հետ: Երեկ վերադառնալիս են եղել Երևան ու Մաստարա գյուղում Ա. Մրյանը ավտոմեքենան վարելով մեծ արագությամբ, ոլորանապտույտ հատվածում չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու մոտ 250 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Վթարի վայրում ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի հոգի ասում էին, որ մահացածներին ու վիրավորներին հայտնաբերել են մեքենայից դուրս: Ի դեպ նշված հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներն են տեղի ունեցել, որոնց մի մասը ցավոք ողբերգական ավարտ է ունեցել և դրանց մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել է ու BMW-ն բախվել է նաև ճամփեզրին տեղադրված նախորդ վթարների հետևանքով մնացած ծաղկեպսակներին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/13625/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 8-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում: BMW X5 մակնիշի 34 DZ 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 3 հոգի մահացել էին, 1 հոգի տեղափոխվել էր Թալինի բժշկական կենտրոն: Վթարի վայր էր ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում էր նաև ոստիկանության Թալինի օպերատիվ խումբը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր