211652_close_icon
views-count5717 դիտում article-date 22:38 09-12-2021

Հերթական մշակութային հանդիպումը.Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում-դասախոսություն Գարեգին Զաքոյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շարունակվում է հանրային դասախոսությունների շարքը սիրված կրթօջախում՝ Հայաստանի ազգային գրադարանում, որոնց ընթացքում տեղի են ունենում տարաբնույթ հանդիպումներ սիրված մտավորականների, պատմաբանների, հասարակական, մշակութային գործիչների հետ: Վերջիններս լեկտորիում շարքի պահանջների համապատասխան անցկացնում են հետաքրքիր թեմաներով հանդիպում-դասախոսություններ, որոնց ընթացքում մասնակցում են տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ:

Հերթական հանդիպումը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 9-ին, որի բանախոսն էր սիրված մտավորական, կինոռեժիսոր, կինոգետ Գարեգին Զաքոյանը:

Դասախոսության ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ինչպես նաև այս գեղեցիկ ցերեկույթը վարում էր ու  հանդիսատեսին հաճելի պահեր պարգևեց  գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակցուհի Լյուդմիլա Շիրվանյանը:

Իր ելույթի սկզբում նա մի քանի խոսքով ներկայացրեց դասախոսության նպատակների ու օրվա բանախոսի մասին: Այնուհետև ելույթ ունեցավ օրվա բանախոսը «Արվեստ և մշակույթ» թեմայով դասախոսությամբ: Նա մի քանի խոսքով համեմատական անցկացրեց երկու հասկացությունների միջև՝ նշելով այն հանգամանքը, որ սրանք տարբեր հասկացություններ են:

Իր խոսքում նա ասեց. «...Ի՞նչ է արվեստը, ի՞նչ է մշակույթը... դրանք միմյանցից տարբեր, շատ տարբեր են։ Մշակույթը դա ոչ ժառանգաբար անցնող հիշողություն է, արվեստը՝ հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Պատմությունը վկայում է, որ արվեստի զարգացման բոլոր խոշոր ժամանակաշրջանները կապված են նշանակալի սոցիալական տեղաշարժերի և իրադարձությունների հետ, երբ մեծ հետաքրքրություն է առաջանում քաղաքական, հասարակական և բարոյական խնդիրների նկատմամբ։ Մշակութայնությունը տարբեր իմաստներ ունի, բայց այս համատեքստում այն վերաբերում է մեկ մշակույթի հատկանիշների փոխարինմանը մյուսի հետ»։

Նշենք,որ այս գեղեցիկ հանդիպումը տեղի ունեցավ հարց ու պատասխանի,քննարկման առողջ մթնոլորտում: Այսպիսով՝օրվա բանախոսը բոլորին տեղափոխեց արվեստի ու մշակույթի պատմության հեռավոր անցյալ՝ պատմական էքսկուրս անցկացնելով դեպի անհիշելի ժամանակներ, որի ընթացքում ծաղկում ու զարգացում էին այս երկու հասկացությունները:

Իր դասախոսության վերջում նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ու ցերեկույթի կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում ներկայանալու նորանոր ծրագրերով ու նախագծերով: Մի քանի խոսք օրվա բանախոսի մասին: Ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին Երևանում: 1970թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1976թ.-ին Լենինգրադում պաշտպանել է «Հայկական համր կինոն» ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1972 թվականից մինչ օրս հրապարակել է կինոյի պատմությանը և տեսությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնց մի մասը թարգմանվել և լույս են տեսել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Պարսկաստանում, Լատվիայում և Ուկրաինայում: Նույն տարիներին հրապարակել է բանաստեղծությունների մի քանի շարք, ինչպես նաև թարգմանություններ որոշ հայ ժամանակակից բանաստեղծներից և գրողներից:17 աշխատության հեղինակ է («Армянское немое кино», “Modello nazionale e cinema di poesia”, «Сергей Параджанов. Инермеццо», «Իմ Երևան», «Армянская киномысль», «Հետխորհրդային հայկական կինոյի երկու պարադոքսները», Нина Тадевосян «Коловорот», Сабир Ризаев «Избранные работы о театре и кино», «С.Параджанов. Письма из зоны», «По ту сторону исчезновения» «Становление», «Միայն նա գիտեր վերադարձի ճանապարհը», «Հայկական կինոն», «Язык и кино» և այլն): Ստեղծագործում է վավերագրական կինոյի ոլորտում: Տարբեր տարիների նկարահանել է 15 վավերագրական ֆիլմ, որոնք ցուցադրվել են Ստրասբուրգի և Սենտ-Էթյենի Ժամանակակից արվեստի թանգարաններում, Փարիզի Beaux-arts Արվեստների բարձրագույն դպրոցում, Ռայշոֆֆենի «Լա Կաստինե» մշակութային կենտրոնում, տարբեր կինոփառատոններում ու հեռուստատեսությամբ, այդ թվում ռուսական «Կուլտուրա» և ֆրանսիական «Արտե» ալիքներով: 2008 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 2012 թվականին ընտրվել է նույն ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչ: 2017 թվականից դասավանդում է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում։ 2016 թվականից «Ֆիլմադարան» Filmadaran Film Culture Development NGO կինոյի զարգացման և տարածման ՀԿ-ի հիմնադիր նախագահ և «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական կինոյի միջազգային կինոփառատոնի տնօրենն է: 1973-1985 թթ.-ին աշխատել է Հայաստանի ԳԱ Արվեստի ինստիտուտում իբրև գիտ.աշխատող, իսկ 1985-1991թթ.՝ իբրև կինոյի և հեռուստատեսության բաժնի վարիչ: Շուրջ 300 հրապարակումների, այդ թվում «Հայկական համր կինոն» (Երևան, 1976 թ.), «Կինոն և լեզուն» (Երևան,1989թ.) «Անհետացման գծից անդին» (Ստրասբուրգում 2006 թ.) գրքերի հեղինակն է: 1991թ.-ին հիմնադրել է Հայաստանի ազգային ֆիլմադարանը, որի տնօրենն է եղել մինչև 1998թ.-ը: 1996 թ. կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի հետ միասին հիմնադրել է «Լույս կինոընկերություն» :1998 – 2005 թ. եղել է Հայաստանի ազգային ֆիլմադառանի փոխտնորեն, իսկ 2005 – 2012 թ.՝ Հայաստանի ազգային արխիվի փոխտնորեն:2008 թ.-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2012 թ. ընտրվել է նույն ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչ: Որպես ռեժիսոր նկարահանել է «ՄԻԳՆՈՐ», «Կալանավայրերի արվեստը», «Քաջարան. քարի մետամորֆոզը», «Պատարագ», «Համո Բեկնազարյան. Մենախոսություն», «Մեղադրվում է ինքնասպանության մեջ», «Տեր իմ՝ տուր մեզ ազատություն», «Ստվերների թատրոն» վավերագրական ֆիլմերը: 2007 թ. ստեղծել է «Սերգեյ Փարաջանով. Մենախոսություն և ժառանգություն» թվային ինտերակտիվ ֆիլմը:

ԱՊՀ երկիրների կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, FIPRESSI-ի (Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիա), SACD-ի(Ֆրանսիայի հեղինակների, կոմպոզիտորների և սցենարիստների ասոցիացիա), Հայաստանի Հանրապետության Կինոակադեմիայի իսկական անդամ է:

Նշենք,որ միջոցառման մասնակիցները դասախոսությանը զուգահեռ թամանյանականի փոքր ցուցասրահում հնարավորություն ունեցան տեսնելու կինոգետի մինչ օրս հեղինակած և Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում առկա գրքերը, կատալոգները և մամուլում հրապարակված հոդվածները:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր