1822 դիտում
21:52 25-11-2021
Ներկայացնելով հայ հնագույն մշակութային գաղթօջախը.Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝նվիրված Կալկաթայի հայոց ճեմարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ-հնդկական կապերն ունեն դարավոր պատմություն: Դարերի ընթացքում զարգացել են ինչպես մշակութային,այնպես էլ հասարակական, քաղաքական հարաբերությունները: Երկու երկրներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը: Հնդկաստանում են ձևավորվել գործում ու մշակութային մի շարք հայկական ինչպես կրթական,այնպես էլ մշակութային տարբեր կենտրոններ, հաստատություններ, տպագրատներ և այլն: Խոսենք մի շատ հետաքրքիր հանրային դասախոսության մասին,որը կազմակերպվեց սույն թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում:
Այստեղ տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ նվիրված Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման և գործունեության 200-ամյակին։Օրվա բանախոսն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։Մի քանի խոսքով օրվա բանախոսի մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, երեք տարի զբաղեցրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրենի պաշտոնը:
Մի շարք հոդվածների և գրքերի հեղինակ է, որոնցից հատկապես հիշարժան է 2007 թվականին հրատարակված «Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները» արժեքավոր աշխատությունը։ Խոսելով աշխատության մասին կարող ենք ասել,որ ուսումնասիրությունն անդրադառնում է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի երբեմնի հայաշատ քաղաքներում՝ Կալկաթայում, Չինսուրահում և Սեյդաբադում թաղված հայ հոգևորականների տապանաքարերի արձանագրություններին, նրանց կյանքին և գործունեությանը։ Այն նախատեսված է հայագետների, բանասերների և ընդհանրապես հնդկահայ գաղութի պատմությամբ հետաքրքրվողների համար։
Ներկայացնելով օրվա դասախոսության թեման ու նպատակը նա ներկայացրեց ճեմարանի հիմնադրման պատմությունը:Եվ այսպիսով՝Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը սփյուռքի ամենահին և ցայսօր գործող կրթական հաստատություններից է, որը լուրջ դերակատարություն է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի պահպանման ու զարգացման գործում։ Ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականին բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ։ 1999 թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ Հայոց Մարդասիրական ճեմարանը հանձնվել է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնամակալությանը: Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը:
Ներկայումս հաստատությունում սովորող աշակերտների մեծամասնությունը Հայաստանից է, սովորում են նաև հայ աշակերտներ Իրանից, Իրաքից, Մյանմարից, Ռուսաստանից և հենց Հնդկաստանից: Բովանադակալից ու հետաքրքիր դասախոսությանը զուգահեռ գրադարանի մեծ ցուցասրահում The Museum of Printing / Գրատպության թանգարանի նախաձեռնությամբ բացվեց Կալկաթայի հայկական տպարանները խորագրով ժամանակավոր ցուցադրություն։ Ցուցադրությանը ներկայացված էր ավելի քան 40 միավոր հնատիպ գրականություն։
Այստեղ ներկայացված էին Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Կալկաթայում ժամանակին գործող տպարանների՝ «Հայկական մարդասիրական ճեմարանի», «Ազգասիրի Արարատյան ընկերության», «Անգլիական Եպիսկոպոսական ճեմարանի», «Աւետ Ջնթլումեանի», «Խաչկեան Քահանայի», «Կ.Պոլսոյ Առևտրական սենեկի լրագրոյ», «Միսիոներների Յովսէփ Ստեփանոսեան», «Ս. Նազարէթ եկեղեցու», «Վիջէնեանի Արծիվ», «Օլիմպյան Պրես» ավելի քան 30 հրատարակություն՝ գրքեր և ամսագրեր։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
646 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
844 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am