Երևանում շենքի բակում կատվի վրա «Տիր» հրացանով կրակած կասկածյալին Մաշտոցի համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շինարարներ փողոցի 5 շենքի բակում մի տղամարդ կրակում է կատուների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված շենքի բակում Երևանի բնակիչ 64-ամյա Արարատ Մ․-ն իրեն պատկանող «Տիր» օդամղիչ հրացանով կրակել է բակում գտնվող կատվի ուղղությամբ և Արարատ Մ․-ին հրացանով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։