211652_close_icon

Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․իրավաբանը պնդում է, որ Փարպի գյուղում գտնվող, «Սայֆկո» ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի վրա հարևանը ապօրինի շինություն է կառուցել,իսկ Աշտարակի համայնքապետարանը «մատը մատին չի տալիս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3148 դիտում article-date 09:15 02-10-2025
Արդեն մոտ 4 ամիս է Աշտարակ խոշորացված համայնքի Փարպի բնակավայրում լարված իրավիճակ է տիրում։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Սայֆկո» ՍՊԸ-ն պայքարում է իրենց պատկանող հողատարածքում կառուցված շինությունը ապամոնտաժելու ուղղությամբ, քանի որ տեսչական մարմինը համապատասխան որոշում է կայացրել և այն ուղարկել Աշտարակի համայնքապետարան։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, խնդրի շուրջ պարզաբանում ներկայացրեց «Սայֆկո» ՍՊԸ-ի շահերի պաշտպան, իրավաբան Մանե Հովհաննիսյանը, ասելով․

«Մեզ դիմել էր «Սայֆկո» ՍՊԸ-ի տնօրենը և հայտնել, որ Փարպի գյուղում ունեն հողատարածք, որը պատկանում է նշված ընկերությանը, բայց առկ է խնդիր՝ սեփականության իրավունքի խախտում։ Խնդիրը կայանում է նրանում, որ հողատարածքի հարևանությամբ կառուցված է պարիսպ, որը մասամբ գտնվում է «Սայֆկո» ՍՊԸ-ի տարածքում։ Դիմեցինք տեսչական մարմին, որը նշեց, որ այո, շինթույլտվությունը, որը տրված է հարևանին, խախտվել է, հաշվի չեն առնվել մեր վստահորդի շահերը, մեր վստահորդի իրավունքները և գրավոր պահանջեցին, որպեսզի շինթույլտվություն հատկացնող մարմինը՝ տվյալ դեպքում Աշտարակի համայնքապետարանը քայլեր ձեռնարկի խախտումը վերացնելու մասով և անվավեր ճանաչի շիթույլտվությունը։ Դիմել ենք այս տարվա մայիսին, հետո մոտ մեկ ամիս անց եկավ տեսչական մարմնի վերոնշյալ որոշումը ու արդեն մի քանի ամիս է համապատասխան նամակներ ենք ուղարկում Աշտարակի համայնքապետարան, խնդրում ենք կատարել որոշումը և իրականացնել համապատասխան գործողություններ, սակայն մինչ այս պահը դեռևս մեր նամակին պատասխան չենք ստացել՝ «սայլը տեղից չի շարժվել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր