211652_close_icon

Ավտովթար Կոտայքի մարզում․ «Honda» մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի տարածքում բախվել է ծառին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու ՊԾ Կոտայքի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2860 դիտում article-date 11:35 02-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 08։20-ի սահմաններում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի հոգի ասում էին, որ Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն են եղել, մի մասն էլ ասում էին՝ Հրազդանի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի և դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Հակոբ Մելքոնյանն ու Ռաֆիկ Սողոմոնյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է անձրևային եղանակը, ինչը հաստատել է վարորդը, պարեկային ծառայությունն էլ կարծում է, որ նաև արագություն է եղել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից